Jump to content

Սելֆիի ձող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելֆիի ձող

Սելֆիի ձող (անգլ. selfie stick), մոնոպոդ՝ նախատեսված սելֆի տեսախցիկի համար։ Սելֆիի ձողը թույլ է տալիս ստանալ գեղեցիկ նկարներ ավելի հեռու տարածությունից, միևնույն ժամանակ պահելով նկարի ամբողջ գեղեցկությունը[1]։ Ինչպես նաև թույլ է տալիս լուսանկարի մեջ ընդգրկել ավելի շատ քանակությամբ մարդիկ, թույլ է տալիս նաև ստանալ ֆոնային ավելի մեծ պատկեր[2]։

Սովորաբար, ինքնասպասարկման այս ձողը պատրաստված է մետաղից կամ պլաստմասից, ունի հեռուսային կառուցվածք[3]։ Ձողի մի կողմում գրիչ է, որը որ բռնում է լուսանկարվողը իր ձեռքին։ Ձողի վերջում կա հատուկ տեղ նախատեսված հեռախոսի կամ նմանատիպ սարքի համար[4]։

Սելֆիի ձողի որոշ ժամանակակից մոդելներ ունեն Bluetooth նկարահանման հնարավորություն։ Bluetooth նկարահանումը թույլ է տալիս լուսանկարչին վերահսկել հեռախոսը բավականին մեծ հեռավորության դեպքում։

Կան նաև ժամանակակից սելֆիի ձողեր, որոնք հագեցած են հայելիով, որը թույլ է տալիս լուսանկարվողին նախապես տեսնել թե ինչպիսին կլինի լուսանկարը։

1983 թվականին վաճառքի դուրս եկավ Minolta Disc-7 տիպի տեսախցիկը, որը հնարավորություն էր տալիս ինքնադիմանակար լուսանկար ստանալ (այդ ժամանակ «սելֆի» տերմինը գոյություն չուներ)։ Դրա հիման վրա ստեղծվեց սելֆի տեսախցիկը[5]։

2005 թվականին Ուելս Ֆրոմը ստեղծել է սելֆիի ձողի նախատիպը, սակայն նրա ստեղծած սարքը արտահանության մեջ այդպես էլ չի դրվել[6]։ 2014 թվականից սկսած սելֆիի ձողը սկսեց համաշխարհային ճանաչում ստանալ, այն արագորեն տարածվեց հատկապես ԱՄՆ-ում։ 2014 թվականին սելֆիի ձողը հայտնվեց 2014 թվականի 25 լավագույն գյուտերի ցանկում։

Սելֆիի ձողը արգելող նշան

Մեր օրերում սելֆիի ձողը օգտագործվում է գրեթե ամենուր, ուր կարելի է նկարահանվել։ Սակայն որքան էլ որ զարմանալի է կան վայրեր, որտեղ սելֆիի ձողը խստիվ արգելվում է։ Ահա դրանցից մի քանիսը՝

  • 2015 թվականին Անգլիայում սելֆիի ձողը ֆուտբոլային մարզադաշտերում արգելվեց, քանի որ մտածում էին որ այն մարզադաշտում կարող է հանդիսանալ սառը զենք, բացի այդ այն կարող էր խանգարել երկրպագուներին[7][8]։
  • Իսկ Ավստրալիայում այն արգելված է թենիսի մրցաշարերի ժամանակ, քանի որ այն կարող էր վնասել խաղը դիտողների, և առաջին հերթին հենց սելֆիի ձող օգտագործողին[9]։
  • Սելֆիի ձող օգտագործելը արգելված է նաև Նյու Յորքի որոշ թանգարաններում։ Եղել են դեպքեր երբ սիրահարները սելֆիի ձողով լուսանկարվելիս վնասել են թանգարանային նմուշները, այդ իսկ պատճառով սելֆիի ձողը Նյու Յորքյան որոշ թանգարաններում արգելվում է[10]։
Զբոսաշրջիկները սելֆիի ձողով նկարվելիս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Катерин Росман. The Selfie Stick Takes Manhattan (անգլ.) на сайте nytimes.com, 2 января 2015
  2. Карина Маринес-Картер. In Defense of the Selfie Stick (անգլ.) на сайте maphappy.org, 28 октября 2014
  3. Майя Кософф. Selfie Sticks Are The New Tool Everyone Is Using To Help Take Pictures Of Themselves (անգլ.) на сайте businessinsider.com, 16 июля 2014
  4. Бен Вудс.Kogan CEO pokes fun at Facebook chief with the ‘Zuckerberg Selfie Stick’ (անգլ.) на сайте thenextweb.com, 26 ноября 2013
  5. 5 самых необычных аксессуаров для селфи — The Zuckerberg Selfie Stick (ռուս.) на сайте 4pda.ru, 29 мая 2014
  6. Патент США № 4 530 580 — Телескопический удлинитель для поддержки компактных камер (անգլ.) на сайте patentimages.storage.googleapis.com, 23 июля 1985
  7. Tottenham Hotspur in 'selfie stick' stadium ban (անգլ.) на сайте bbc.com, 7 января 2015
  8. Мэтт Барлоу. Arsenal and Tottenham Hotspur ban 'selfie sticks' from grounds after fans' complaints (անգլ.) на сайте dailymail.co.uk, 7 января 2015
  9. Саймон Шервуд. Oi, Aussie sports fans! Take that selfie stick and stick it (անգլ.) на сайте theregister.co.uk, 25 января 2015
  10. В музеях Нью-Йорка запретили использовать «палки для селфи» (ռուս.) на сайте novate.ru, 6 февраля 2015